Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժիշկին թույլ չեն տվել օգնություն ցուցաբերել Գևորգ Սաֆարյանին

Քաղաքականություն
gevorg-safaryan

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը մերժել է բուժօգնություն ցուցաբերել: «Ա1+»-ի հետ զրույցում Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Գևորգը բավականին երկար ժամանակ ոտքի հատվածում ցավեր ուներ. «Մոտ երկու շաբաթ քրեակատարողական հիմնարկի հետ գրագրության մեջ ենք եղել՝ Սաֆարյանին մասնագիտացված բուժօգնություն տրամադրելու համար: Վերջապես, ՔԿՀ-ն թույլատրել էր, բայց հավանաբար առողջապահության նախարարությունից է ցուցում եղել, որ բժիշկը մերժել է այցելել Գևորգին»,-ասաց Հայրապետյանը: Նրա խոսքով՝ Գևորգ Սաֆարյանի ընտանիքի անդամներն իրենք են փնտրել-գտել «Իզմիրլյան» ԲԿ վնասվածքաբանին, որին խորհուրդ են տվել որպես ոլորտի լավագույնի. «Մեր դիմումից երկու շաբաթ անց, երբ վերջապես ՔԿՀ-ն թույլատրել է, բժշկական կենտրոնի տնօրենը սարսափահար ասել է, որ չի թույլատրում»: Լուրը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ թեմայի վերաբերյալ մեկնաբանություն կտան վաղը: