Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի պատմություն սիրո եւ կրակի մասին (տեսանյութ)

Հասարակություն
trndez

Հայ Առաքելական Եկեղեցին  փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը կամ Տրնդեզը: Տոնի նախօրեին՝ փետրվարի 13-ի  երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է  տոնի սկիզբը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ: Տեսանյութը՝  SOLID MultiMedia Production -ի