Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ, ինքնասպանության փորձ, ծանր ելքով պատահարներ. ԱԻՆ

Հասարակություն
mes

ԱԻՆ տեղեկագրից Փետրվարի 14-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ցած նետվել 5-րդ հարկի իր բնակարանից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ 1962 թ. ծնված Ն. Շ.-ն գտնվել է ոչ սթափ վիճակում: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն: ***
Փետրվարի 14-ին, ժամը 01:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 25 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում, ներսում քաղաքացի կա: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:06-ին, մարվել՝ 02:16-ին: Բնակարանի հյուրասենյակում (20 քմ) այրվել է բազմոց և հեռուստացույց, մասնակի ջերմահարվել՝ գույքը. տուժածներ չկան: *** Փետրվարի 13-ին, ժամը 23:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բ. Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes C մակնիշի 31 VV 313 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված  Հ. Թ.) բախվել է կայանված MAN մակնիշի 64 RR 400 պետհամարանիշով բեռնատարին (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Mercedes C մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1981 թ. ծնված Տ. Թ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները Հ. Թ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: *** Ժամը 00:32-ին տեղեկություն է ստացվել, որ Բ. Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում «Nissan Teana» մակնիշի 34 UM 045 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել մայթին: Փրկարարները «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: *** Փետրվարի 13-ին, ժամը 22:10-ին տեղեկություն է ստացվել, որ ​Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ​ Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 6-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի 15 UO 036 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1962 թ. ծնված Ռ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Փրկարարները «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ուղևոր՝ 1965 թ. ծնված Ռ. Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Էջմիածին քաղաքի ԲԿ: Ռ. Հ.-ը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: ԱԻՆ