Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոնալդ Թրամփը կարող է ներգաղթի վերաբերյալ մեկ այլ հրաման արձակել

Քաղաքականություն
trump-1

Ամերիկայի ձայն Սպիտակ տունը շարունակում է ըմբոստանալ յոթ մահմեդական երկրներից փախստականների մուտքը արգելող՝ Դոնալդ Թրամփի հրամանագրի շուրջ դաշնային դատավորների որոշման դեմ: Նախագահը հայտնել է, որ Միացյալ Նահանգներ մարդկանց մուտքը սահմանափակելու համար կարող է այս շաբաթ մեկ այլ հրաման արձակել:
Այն բանից հետո, երբ փախստականների մասին Դոնալդ Թրամփի հրամանագիրը դատավորների կողմից արգելափակվեց, ԱՄՆ-ի օդանավակայաններում վերականգնվել է յոթ մահմեդական երկրներից եկող մարդկանց հոսքը։ Սիրիացի փախստական Աբուլսթամ Նայեֆն ասում է,- «Շնորհակալ եմ ամերիկայի ժողովրդին, ովքեր հնարավոր դարձրեցին մեր այստեղ գալն ու մեզ կրկին հույս ներշնչեցին»: Սակայն Սպիտակ տան խորհրդական Սթիվըն Միլլերի խոսքերով, իրենք դեռ մի քանի տարբերակներ ունեն փախստականների մուտքը երկիր արգելելու համար: Սթիվըն Միլլերը ասում է,- «Օտար երկրի որևէ քաղաքացի սահմանադրական իրավունք չունի մեր երկիր մուտք գործելու թույլտվություն պահանջել: Մի խոսքով, նախագահը դեռ մի քանի տարբերակներ ունի ահաբեկիչների մուտքը մեր երկիր կանգնեցնելու համար»: Դաշնային օրենքը նախագահին մեծ արտոնություններ է տալիս օտարերկրացիների մուտքը ԱՄՆ վերահսկելու համար: Սակայն ներգաղթի մասին Թրամփի հրամանը առաջինը հարցականի տակ դրած դատախազի կարծիքով, օրենքում առաջնայինը սահմանադրությամբ կրոնի ազատության և հավասար պաշպանության երաշխիքն է: Վաշինգտոն նահանգի դատախազ Բոբ Ֆերգուսոնն ասում է,- «Իհարկե նախագահը արտոնություններ ունի, սակայն ոչ ոք օրենքից վեր չէ: Եվ նրա հրամանները պետք է դեմ չլինեն մեր սահմանադրությանը»: Սպիտակ տունը կարող է շարունակել պաշտպանել ներգաղթի արգելքը, կամ փորձել մեկ ուրիշ հրամանագիր կազմել, որը կկարողանա դիմակայել օրենսդրական փորձությունները: ԱՄՆ-ի նախագահ Թրամփն ասում է,- «Մենք շատ այլ հնարավորություններ ունենք, ներառյալ՝ նոր հրամանի արձակումը»: Վերջին երկու շաբաթները վկայում են ընտրարշավի ընթացքում տրված իր խոստումը կատարելու նախագահի վճռականության, ինչպես նաև դատական համակարգի՝ դրան խոչնդոտելու կարողության մասին: Տեսանյութը՝ այստեղ