Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թրամփի խորհրդականը հրաժարական է ներկայացրել

Քաղաքականություն
flin

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ազգային անվտանգության հարցերով  խորհրդական Մայքլ Ֆիլինը հրաժարական է տվել:  Այս մասին հայտնում է ԲիԲիՍին։ Նա ընդունել է, որ ոչ ամբողջական տեղեկատվություն է ներկայացրել ՌԴ դեսպան Կիսլյակի տվյալների մասին, մասնավորապես՝ հեռախոսազանգերին վերաբերող, և ներողություն է խնդրել Թրամփից։ Նրան կփոխարինի գեներալ Ջոզեֆ Քելոգը։