ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունն անժամկետ է. Աղվան Վարդանյան (տեսանյութ)
ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանն այսօր ներկայացրեց կարգախոսը՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: Պարոն Ռուստամյանն ընդունում է, որ մինչեւ հիմա երկիրը արատավոր համակարգի մեջ է, դժգոհությունները շատ են. «Մարդիկ են փոխվել, անձեր են փոխվել, իշխանություններ են փոխվել իրենց անուններով, բայց իշխանության որակ չի փոխվել»: Պարոն Ռուստամյանը հույս ունի, որ նոր ընտրական համակարգով իշխանությունը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, իրենք չեն կարող չասել, որ այս համակարգի ներդրման համար մեծ դեր ունեն, ոչ մեկին թույլ չեն տա եղած կարգը փոխել. «Կարող են գալ քաղաքական ուժեր, որոնք հանկարծ տեսնեն, որ իշխանությունն ամբողջությամբ իրենց չի պատկանում: Նայելու են տեսնեն՝ ի՞նչ անենք, որ առաջվա վիճակը լինի, տեսնելու են, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Սկսելու են Սահմանադրությունը փոխել»: Սակայն իշխանության մեջ գտնվող Դաշնակցությունն ի՞նչ երաշխիք ունի, որ ժողովուրդն իրեն ձայն կտա, եթե նա առաջին հերթին դժգոհ է հենց իշխանությունից: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի ժխտում, որ կա արդարացի դժգոհություն, բայց Դաշնակցությունը չի փոխվել ոչ ընդդիմություն, ոչ էլ իշխանություն եղած ժամանակ. «Կլինե՞ն մարդիկ, որոնք կասեն՝ վայ, Դաշնակցությունն իշխանություն է, ուրեմն վատ է, կլինեն, իհարկե, կլինեն»: Դաշնակցությունն ակնկալում է ընտրողների մեծ հատվածի քվեն, եթե իհարկե ուզում են, որ լավ լինի. «Ես կառաջարկեի, որ դուք բոլորդ մանավանդ այս ասուլիսից հետո գնայիք ընտրատեղամասեր եւ քվեարկեիք Դաշնակցության օգտին: Խոստացեք, որ դա անելու եք»: Ի դեպ, պարոն Վարդանյանը հիշեցրեց, որ Հանրապետականի հետ համագործակցությունն անժամկետ է, բայց շարունակությունը կախված կլինի ընտրությունների արդյունքներից: ՀՅԴ ցուցակի առաջին տասնյակը՝ այստեղ