Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կանաչ քաղաք»-ը` Գյումրիում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մարզեր
1487765606_vzb

Տիրանայից, Թբիլիսիից ու Երևանից հետո հերթը Գյումրունն է: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կլիմայի փոփոխության ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, խոսել են «Կանաչ քաղաք»-ի մասին: Ծրագրի մեկնարկը տրվել է Հարավային Կովկասի տարածաշրջանից, Մոլդովայից ու Բալկաններից: 250 միլիոն եվրո է նախատեսված 100 հազար և ավելի բնակիչ ունեցող քաղաքների համար: 195 միլիոն եվրո դրամաշնորհ կտրամադրվի 9 երկրի, դրանց թվում է նաև Հայաստանը: Խոսքը 20 միլիոն եվրոյի մասին է: Դրամաշնորհը երեք քաղաքի վրա կծախսվի: Խորհրդատուների գումարն առանձնացված է: Նրանք մայիսից կսկսեն մշակել ծրագիրը: