Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավրով. ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա (տեսանյութ)

Քաղաքականություն
lavrov

Փետրվարի 22-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան: Ինչպես և նախատեսված էր տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը։ Վաղվանից ուժի մեջ կմտնի ռուսաստանցիների համար Հայաստան այցելելու նոր կարգը, ըստ որի, ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել ներքին անձնագրերով: Այսօր այս մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Սա, թերևս, այն «հետաքրքիր բանն էր», որ մասին այսօր ավելի վաղ ակնարկել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Լավորվը հայտարարել է նաև, որ անցած տարի ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կազմել են 1 միլիարդ դոլար, ինչը Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալի շուրջ 40 տոկոսն է։ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներն իրենց հանդիպմանը «մանրամասնորեն» քննարկել են նաև ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը, որը Լավրովը բնորոշել է որպես «վատ էմոցիոնալ իրավիճակ»: Պատասխանելով հայաստանցի լրագրողի հարցին, Լավրովն ըդնգծել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա, և միջնորդներն ակտիվորեն աշխատում են։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին այլընտրանք չկա: Սրա օգտին են խոսել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, սա նաև առկա է այն փաստաթղթերում, որոնց տակ նրանք դրել են իրենց ստորագրությունը: Եռանախագահության ձևաչափին կողմ են արտահայտվել նաև ԵԱՀԿ-ի բոլոր անդամները»,- ասել է Լավրովը, շարունակելով՝ Համանախագահները մշտապես հանդես են եկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և արագացնելու օգտին, ինչն արտահայտվել է եռակողմ փաստաթղթերում, որոնք նրանց կողմից պարբերաբար տարածվում են: Նման մի փաստաթուղթ էլ ընդունվել է օրերս՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ընթացքում, որում շատ հստակ ընդգծված է հակամարտության կարգավորման շրջանակներում ուժի կիրառման, ռազմական հռետորաբանության անընդունելի լինելը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների ամբոջական կատարման անհրաժեշտությունը»: