Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բադասյանը մեռավ ասելով՝ գենշտաբի պետը կոռուպցիայով է զբաղված» (տեսանյութ)

Քաղաքականություն
asul-2

Ձևավորված դաշինքներում ականներ են տեղադրված, նույնիսկ  հայտնի է, թե ովքեր են անցնելու: «Սերժ Սարգսյանը պետք է ստանա մեծամասնություն: Քաղաքական ինչ-ինչ պրոցեսներ կգնան: Մարդիկ հիմա լուծում են իրենց խնդիրը՝ ԱԺ մտնելու և շեֆի ցանկությունը ի կատար ածելու: Ի՞նչ կշահի ՀՀ քաղաքացին՝ արտագաղթը խայտառակ ծավալների կհասնի»,- ասում է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: «Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը հակադարձում է այս տեսակետին՝ պնդելով, որ Սերժ Սարգսյանը ամենազոր է. «Հենց դա է ուժեղացնում Սերժ Սարգսյանին»: Ինչու պետք է ընտրողը ձայն տա «Ելք» դաշինքին: Քաղաքացիական պայմանագիրն ունի թիմ, որտեղ կայացած անձինք են, մասնագետներ, որոնք փորձում են արդյունավետ դարձնել պայքարը. «Երկրորդը ծրագիրն է, որը կհրապարակվի առաջիկայում»,- ասում  է «Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը: Անցած 25 տարիներին պաշտոններ զբաղեցրած անձինք պետք է գույքագրում իրականացնեն: Սա «Ելք»-ի նախընտրական ծրագրի դրույթներից է. «Կպարզվի, թե որ պաշտոնյան է ազնիվ եղել, ով՝ ոչ: Սա թույլ կտա երկրի բյուջեին զգալի վնասներ հասցրած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել»: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը իսկական ընդդիմադիր ուժ է, այսպիսի կարծիքի է Գուրգեն Եղիազարյանը եկել՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք. «Արդեն ընդդիմությունը հետապնդվում է: Տեսեք ինչ արին Վարդան Օսկանյանի որդու հետ, իրենց լրատվամիջոցներով հաղորդում են, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ հետապնդում են իրականացնելու: Բայց մյուս կողմից Վահան Բադասյանը մեռավ հստակ օրինակով ասել՝ գենշտաբի պետը կոռուպցիայով է զբաղված, ոչ մի բան չեն անում»,- հավելում է պարոն Եղիազարյանը: