Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես չգիտեմ դեպք, որ հնարավորություն ունենան կեղծել եւ չկեղծեն». ՀՀԿ-ական (տեսանյութ)

Քաղաքականություն
hayeli-1

Հայաստանի հանրապետական կուսակցությունը վստահություն չի առաջացնում  ժողովիդի մոտ։ Եթե կա կամք եւ վճռականություն՝ ստանձնելու որեւէ պատասխանատվություն, ապա դրանում որեւէ դեր չպետք է կատարի կաշառքը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համապետական ցուցակի 4-րդ համարը ներկայացնող Զոյա Թադեւոսյանը։ «Մինչդեռ ընտրակաշառքներն այսօր լայն տարածում ունեն, թաղային հեղինակություններին հանձնարարված է այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանել. ծեծում են դռները, ցուցակագրում են մարդկանց, վերցնում են մարդկանց անձնագրերի կրկնօրինակները, մարդկանց այլ շրջաններից բերում-գրանցում են այն շրջաններում, որտեղ հովանավորյալները մեծ հավակնություններ ունեն ձայներ հավաքագրելու։ Մասնավորապես, հրապարակվեց Արման Սահակյանի կնոջ գործողությունները, որից հետո Արման Սահակյանի պատասխանը եղավ այն, որ իր ընտանիքը պետք է աշխատի իր օգտին։ Սակայն մի՞թե դա աշխատանքի ձեւ է»,-ասաց Զ. Թադեւոսյանը։ Նա նաեւ անդրադարձավ դեպքերին, երբ մարդկանց աշխատանքի ընդունելիս, նրան նաեւ ՀՀԿ-ի անդամատոմս են տալիս։ «Հարգել է պետք սեփական կուսակցությունը»,-ասաց նա։ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի դիտարկմամբ՝ ընտրակաշառք բաժանելու երեւույթը մեզանում բավական հին է։ «Բայց եթե չես բռնում, ապա հնարավոր չէ ապացուցել։ Ժամանակները փոխվում են, կաշառք բաժանելու ձեւերն էլ են փոխվում»,-ասաց նա՝ հավելելով, որ մասնավորապես, քաղաքական կուսակցություն ներկայացնող անհատների կողմից բարեգործություն անելը եւս կարող է դիտվել որպես կաշառքի ձեւ։ «Ես չեմ բացառում, որ կլինեն անհատներ, որոնք կփորձեն կաշառք բաժանել, նման փորձեր անում են նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչները։ Ես չգիտեմ դեպք, որ կուսակցությունը հնարավորություն ունենա կեղծել եւ չկեղծի»,- ասաց Լ. Ալեքսանյանը։