Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ Վեհափառին՝ հայրական խրատ տալ իշխանություններին (տեսանյութ)

Քաղաքականություն
as

Պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանը կարծում է, որ Հաց բերող Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելը կարող է վտանգավոր լինել. «Արթուր Սարգսյանը, ով հացի՝ սրբության հետ է ասոցացվում, որն ինքնազոհության միջոցով հաց հասցրեց «Սասնա ծռերին», բանտարկվում է, դա նշանակում է, որ իշխանությունները բոլոր արժեքները՝ կապված հացի, սրբության հետ, ցեխոտում են, ինչը հերթական ընդվզման առիթն է տալիս»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տիկին Բախշյանը՝ նշելով, թե այսօր Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդների քայլը ողջունելի է, բայց վտանգավոր: «Իշխանությունն ասում է՝ ընդվզեք, բոլորիդ կփակեմ, կբանտեմ և գլուխս խաղաղ կապրեմ, ուզում եք՝ ձեզ կոտորեք, միևնույն է՝ ոչինչ չի փոխվելու»: Ասուլիսին ներկա՝ երգահան Եղիշե Պետրոսյանն այն կարծիքին է, որ Հաց բերողի կալանավորումը կապված է առաջիկա ընտրությունների հետ. «Որովհետև նա սիրված ֆիգուր է, վտանգ էր ներկայացնում իշխանությունների համար»: Խոսելով ընտրությունների մասին, պարոն Պետրոսյանը նշեց, թե մինչև Մարտի 1-ն ամբողջությամբ չբացահայտվի, ոչ մի անգամ արդար ընտրություններ չենք կարող ունենալ. «Կեղծողը գիտի, որ անպատիժ է մնալու, գնդակահարողը գիտի, որ անպատիժ կմնա»: Անահիտ Բախշյանը կոչով դիմեց Վեհափառին, որպեսզի նա իր հայրական խրատը տա իշխանություններին. «Որ Արթուրին ազատեն, այս  մարդատյաց քայլերը չանեն»: