Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էքստրաօրդինար չէ, երբ 7000 քաղաքացի փոխում է գրանցման վայրը. նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
UkLz5V87my0

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց բարձրացրեց ընտրություններից առաջ 7000 քաղաքացիների՝ գրանցման վայրի փոփոխության մասին: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ դա էքստրաօրդինար երեւույթ չէ. «Դա ցույց է տալիս նաեւ նախորդ ընտրությունների թվաբանությունը: Ես ձեզ ներկայացրել եմ հինգ տարվա հունվարի 10-փետրվարի 10-ի տվյալները: Գրանցման վայրի փոփոխությունը որեւէ մեկը չի կարող արգելել:   Ոստիկանության կողմից խստացված կարգ է դրվել մշտական բնակության վայրի փոփոխության հետ կապված՝ հաշվի առնելով նաեւ նախընտրական տրամադրությունները»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով վարչապետ Կարեն Կարապետյանին, նկատեց. «Ամենից շատ ես եմ գազի մասին հարցրել: Վստահ եմ, որ հաջորդ ԱԺ-ում էլ եմ լինելու, եւ գազի հարցը ինձ համար սկզբունքային հարց է»: Ըստ նրա՝ սպառողի թիվը ՀՀ-ում տարեկան պակասում է 3-5 տոկոսով, սրա դեմ ոչինչ հնարավոր չէ անել՝ սա արտագաղթն է: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցը եւս ուղղված էր վարչապետ Կարեն Կարապետյանին: Հարցը վերաբերում էր խոշոր հարկատուների նկատմամբ կիրառվող հարկերի բարձրացմանը: Ի պատասխան Կարեն Կարապետյանը նշեց. «Ես չեմ տիրապետում ձեր ներկայացրած թվերին, ավելին՝ պարտավոր էլ չեմ: Եթե ձեր թիմը հաղթի, կփորձեք կիրառել այդ հարկերը: Լրացուցիչ հարկ ավելացնելը անտրամաբանական է: Որքան հիշում եմ՝ ձեր թիմն ասում էր, որ ճգնաժամային պահերին հարկ ավելացնելը անտրամաբանական է»: Ի պատասխան Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Դուք սխալվում եք ու առաջին անգամ չէ, որ սխալվում եք. մեր թիմը միշտ խոսել է այդ մասին: Խոշոր հարկատուների՝ բյուջե մուծվող գումարների համաչափությունը պետք է պահպանել ու դա արդարացի կլիներ: Ցավում եմ, որ այլ հարթության մեջ եք պատասխանում ու հեգնում եք»: «Շնորհակալ եմ»,- արձագանքեց վարչապետը: