A
A
Հոլանդիայից ներկրվել է շուրջ 1.200.000 ծաղկասածիլներ՝ Երևանի համար
Մայրաքաղաքի ծաղկային տարածքների ձևավորման համար առաջիկայում Հոլանդիայից կներկրվեն շուրջ 1.200.000 ծաղկասածիլներ. հիմնականում գեորգենի, պետունյա, խորդենի, թավշածաղիկ, սալվա և մեխակ: Այս գործընթացին գրեթե զուգահեռ՝ մարտի 10-ից Երևանի ջերմատնային տնտեսությունում կսկսվի ծաղկասածիլների աճեցումը, որից հետո, ապրիլի վերջին արդեն կհայտնվեն մայրաքաղաքի ծաղկանոցներում: Ի դեպ, Երևանի ծաղկային տարածքները կհամալրվեն նաև սեփական արտադրության և վարչական շրջանների կողմից ձեռք բերված ծաղկասածիլներով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն