Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է սպասում Սերժ Սարգսյանի հորդորը չլսողներին (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-10-1

Արդյո՞ք վերջին շրջանում ՀՀԿ-ական թեկնածուների մասնակցությամբ միջադեպերը նշանակում են, որ նախընտրական շրջանում հանգստություն պահպանելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հորդորը կուսակիցներին տեղ չի հասել։ «Նրանք, ովքեր Սերժ Սարգսյանի խոսքը չեն հասկանում, նրանք, հավանական է, տեղ չունեն մեր շարքերում»,- այսպես է արձագանքում ՀՀԿ-ի համամասնական ցուցակով առաջադրված Արա Բաբլոյանը։ Բայց չէ՞ որ միջադեպերի մասնակից ՀՀԿ-ականներն արդեն իսկ ընդգրկված են ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակներում։ Այս դեպքում ի՞նչ է նշանակում տեղ չունեն մեր շարքերում։ Արա Բաբլոյանը նշում է. «Ուրեմն, կյանքը դրանով չի ավարտվում»։ Մանրամասները՝ տեսանյութում