Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազատ դեմոկրատներ»-ի 10 ուղերձը (տեսանյութ)

Քաղաքականություն
azat-demokratner-1

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը այսօր ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Մասնավորապես ներկայացվեց կուսակցության նախընտրական կարգախոսն ու 10 ուղերձը՝ ամենամեծ կապիտալը համարելով ՀՀ քաղաքացուն: Կուսակցության նախագահ, ցուցակը գլխավորող Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ ցուցակում չկա առաջին ու 101-րդ. «Մենք բոլորս հավասար մարդիկ ենք ու բոլորը պատասխանատվություն են զգում: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հրանտ Բագրատյանին ու «Ազատություն» կուսակցությանը, որ այս յուրովի դաշինքը կազմվեց: Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաեւ Ստեփան Սաֆարյանին, Անահիտ Բախշյանին, ամենամեծ շնորհակալությունն եմ հայտնում նաեւ այն երիտասարդներին, որոնք եղել են առաջին դիրքերում ու երբեւէ չեն խուսափել պատասխանատվությունից եւ ավելի շատ բեռ են վերցրել իրենց վրա, քան մենք: Նրանց տանելու ենք ԱԺ. հենց նրանք կարող են փոխել այն մթնոլորտը, որ կա ԱԺ-ում: Միջին տարիքը մեր ցուցակում 41 տարեկանն է: Մենք փրկիչներ չենք, սակայն կարող ենք փոխել ՀՀ զարգացման ուղղությունը՝ տանել դեպի եվրոպական մեծ ընտանիք, ու ապահովել այն ամենը, ինչ երազում է ցանկացած հայ»: [caption id="attachment_1525420" align="alignnone" width="700"]'Free Democrats' party presented its pre-election program at DoubleTree by Hilton Hotel 'Free Democrats' party presented its pre-election program at DoubleTree by Hilton Hotel[/caption] Ըստ նրա՝ Հրանտ Բագրատյանի շնորհիվ կունենան ամենամրցունակ տնտեսական ծրագիրը. «Բառացիորեն մի քանի ամսում մենք կարող ենք վերացնել 30 տոկոսանոց ստվերը: ՀՀ-ում ամենից շատը բացակայում է խաղի կանոնները, որը ձգտելու ենք ստեղծել: ՀՀ-ն ունի երկու կարեւորագույն խնդիր՝ ղարաբաղյան հիմնահարցն ու ներդրումների բացակայությունը: Արցախի հիմնախնդրի փաթեթային լուծման կողմնակիցն ենք: Մեր ծրագիրը պետք է բոլորին հասցնենք ու ասենք՝ սա քաղաքական կապրիզ չէ, այլ հստակ տեսլական: [caption id="attachment_1525421" align="alignnone" width="700"]'Free Democrats' party presented its pre-election program at DoubleTree by Hilton Hotel 'Free Democrats' party presented its pre-election program at DoubleTree by Hilton Hotel[/caption] Ցուցակի 2-րդ համար, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն իր ելույթում ասաց, որ կներկայացնի ոչ թե ուղղակի տնտեսական ծրագիր, այլ Կառավարության ծրագիրը. «Այս պայմաններում եթե գնանք, առջեւում տնտեսական կոլապսն է սպասում: Մենք պարտքով ենք ապրում, եթե պարտքերը հանենք, ապա երկրի կենսամակարդակը երկու անգամ կիջնի, աղքատության մակարդակը 70 տոկոսի կհասնի: Մենք քայլում ենք անդունդի եզրով»: Նրա խոսքով՝ Ռոբեր Քոչարյանի ժամանակ բացվել է 200 հազար աշխատատեղ, եւս 200 հազար Սերժ Սարգսյանի օրոք, մինչդեռ այս ընթացքում փակվել է 850 հազար աշխատատեղ. «Մենք ուզում ենք թույլ չտալ, որ մոնոպոլիզացվեն ներդրումները»: «Ժառանգության» նախկին անդամ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն իր հերթին նշեց՝ եթե ցանկանում ենք փոխել երկրի ընթացքը, դրա համար առաջին հերթին պետք է ունենանք ինքնաբավ իշխանություն. «Մեր խնդիրների լուծումը մեր ներսում է: Արտաքին հարաբերությունները կառուցվելու են փոխշահավետության սկզբունքների վրա:» «Ժառանգության» նախկին մեկ այլ անդամ՝ Անահիտ Բախշյանն իր ելույթում անդրադարձավ կրթության ոլորտին՝ նշելով, որ այն առաջանցիկ ծրագիր է, որը կծառայի անվտանգությանն ու ինքնիշխանությանը: