Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համազգային թատրոնը՝ Արցախում և Հայաստանում

Հասարակություն
hamazgayin

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ մեկնարկում են Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի հյուրախաղերը Արցախում և Հայաստանի սահմանային բնակավայրերում: Նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանի և Արցախի սահմանային բնակավայրերի մշակութային կյանքի աշխուժացմանը, կանգնել սահմանում ապրող և սահման պահող հայ մարդու և զինվորի կողքին: Հյուրախաղերի շարքը կմեկնարկի ս. թ. մարտի 14-ին Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքում: Արցախյան հյուրախաղերի ընթացքում հանդիսատեսը առիթ կունենա դիտելու Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումը (ըստ Տ. Հայրապետյանի պատմվածքի): Ներկայացումը  հայրենադարձ Մգրոյի և Սիրանույշի ընտանիքի պատմությունն է, որոնք հրաժարվել են իրենց բարեկեցիկ ամերիկյան կյանքից և եկել հաստատվել hայրենիքում: Ներկայացման մեջ հայ մարդն է, ով չնայած ամեն տեսակ դժվարությունների և համատարած արտագաղթի, անմար հավատով շարունակում է ապրել և արարել իր հողում: Արցախյան հյուրախաղերն ընթանալու են հետևյալ ժամանակացույցով`   Մարտ 14-ին, ժամը` 15:00` ք. Քարվաճառի մշակույթի տուն, Մարտ 15-ին, ժամը`17:00` ք. Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնի  դահլիճ, Մարտ 16, ժամը`17:00` ք. Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոնի  դահլիճ, Մարտ 17, ժամը` 19:00` ք. Ստեփանակերտ, Մշակույթի և երիտասարդության պալատ:           Հյուրախաղերի գլխավոր հովանավորն է Համազզային հայ կրթական և մշակութային միությունը, գլխավոր աջակիցը` Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: tatr