Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի մարդիկ՝ կոմունիստների ցուցակում (տեսանյութ)

Քաղաքականություն
comunist

Կոմունիստական կուսակցության վարկանիշային ցուցակով Կոտայքի  մարզում առաջադրված Նաիրա Մարտիրոսյանը համոզված է՝ ընտրողները ձայնը տալուն են իրեն, քանի որ 16 տարի աշխատել է Հրազդան քաղաքում: «Հրազդան ցեմենտ» գործարանի նախկին տնօրենը կարծում է, որ ԱԺ-ում պետք է ներկայացված լինեն բոլոր քաղաքական ուժերը, ինչքան շատ ուժեր լինեն, այնքան լավ: «Այդ ուժերը, ներկայացուցիչները շարժումների, կուսակցությունների, միությունների, դաշինքների, ինչո՞ւ չեն գալիս ԱԺ, եթե շատ մտահոգված են երկրի համար, ինչո՞ւ չեն գալիս նիստերին մասնակցում: ԱԺ-ում նույն աշխատանքն է, ես չեմ պատկերացնում մի օր, որ չգնամ աշխատանքի: Դա այդ մարդկանց աշխատանքն է: Եթե չեն գալիս ԱԺ, ապա հարց է առաջանում, ինչո՞վ են զբաղված եւ ինչո՞ւ են ընտրվել պատգամավոր: Նրանց հետաքրքիր չեն այն հարցերը, որ քննարկվում են ԱԺ-ում, այդ մարդիկ մտահոգված չեն  մեր երկրի, մեր ժողովրդի խնդիրներով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նաիրա Մարտիրոսյանը:  Նա կարծում է, որ Կոմկուսը անպայման պետք է հաղթի եւ իր դիրքը գրավի մեր երկրի զարգացման մեջ: Ընտրություններին Կոմունիստական կուսակցության ցուցակով մասնակցելու  է նաեւ Ավիատորների միության նախագահ Դմիտրի Աթբաշյանը:  Նա չգիտի նույնիսկ,  թե ցուցակի ո՞ր  համարն է զբաղեցնում: Անկեղծանում է՝  առաջարկել են մասնակցել, համաձայնել է: Դմիտրի Աթբաշյանը մտածում է հզոր ավիացիա ստեղծելու մասին, ինչպես Կոմունիստական կուսակցության օրոք է, արդեն օդային օրենսգիրք է մշակվել, եւ ընտրվելու դեպքում այն իրականություն են դարձնելու:  Բաց երկնքի քաղաքականությունն էլ,  Դմիտրի Աթբաշյանի խոսքերով,    պետք է վերացվի, այն վնաս է բերում: