A
A
Քաղաքացին բաղնիքից ընկել է ներքևի հարկ. փլուզում Մալիշկայում
Մարտի 10-ին, ժամը 12:15 ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 1 փողոցի թիվ 2 նրբանցքի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ս. թ. մարտի 8-ին ժամը 11:30-ի սահմաններում փլուզվել է տան 2-րդ հարկում գտնվող բաղնիքի հատակը (մոտ 12 քմ) և բաց պատշգամբի հատակի մի հատվածը (մոտ 6 քմ): Տվյալ պահին բաղնիքում գտնվող Ա. Կ.-ը (ծնված 1985 թ.) փլուզման հետևանքով ընկել է ներքև և ստացել կրծքավանդակի սալջարդ: Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Ստեղծվել է հանձնաժողով հասցված վնասի չափը ճշտելու և մարզպետարան ներկայացնելու համար: ԱԻՆ