Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե չընտրվեք կգյուլլենք». տատիկները՝ Արթուր Բաղդասարյանին

Քաղաքականություն
hvk-1

Նախընտրական քարոզարշավի շրջանում ՀՎԿ  ներկայացուցիչները այսօր հանդիպեցին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ: Միջոցառման շրջանակներում Կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Բաղդասարյանը բարձրաձայնեց մի շարք սոցիալական խնդիրներ, որոնք թեև տարիներ ի վեր մնում են օրակարգում:  Ելույթում նա մասնավորապես շեշտեց՝ «Հայաստանում չկա մարդ, որ չխոսի փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին, և յոթ սարի ետևում չեն ընտրությունները, բայց եկեք այնպես անենք, որ ապրիլի 3-ին  չասենք նորից՝ այս երկիրը երկիր չէ: Եկեք գիտակցենք մեր պատասխանատվությունը»։ Ըստ  Բաղդասարյանի ՝ ներկայիս իշխանությունները համոզում են, որ հնարավոր չէ պետբյուջեի հաշվին լուծել պետության առջև ծառացած սոցիալական խնդիրները, սակայն ԱԺ-ում  առաջադրած պետբյուջեն համալրելու հնարավորություն տվող բոլոր օրինագծերը մերժվում են, մասնավորապես ՀՎԿ-ի մշակած՝ «Շքեղության հարկի մասին օրենքը»,  սուպերմարկետների քանակը բնակչության թվաքանակով սահմանափակելու վերաբերյալ օրենքը, ինչը կխթանի ՓՄՁ-ների զարգացմանը,  խաղատների հարկային բեռը ավելացնելու վերաբերյալ օրենքը: ՀՎԿ նախագահը նաև կարծում է, որ բյուջետային մուտքերը ավելացնելու համար պետք է արգելել օֆշորներում գրանցված կազմակերպություններին՝ օգտագործել  Հայաստանի  ընդերքի  օգտագործումը, մեծացնել բնապահպանական վճարը և հարկերը: «Այսօր Հայաստանում 350 հազ. մարդ ստանում է 55  հազար դրամ: Հարց՝ 55 հազար դրամով մարդ կարո՞ղ է ապրել:  5 տարիների ընթացքում չի բարձրացել նաև ծերության թոշակները, երբ թոշակառուների թիվը հասնում է 500 հազարի: 200 հազար հաշմանդամ ստանում է 20 հազար դրամի նպաստ: Արագաչափերից  մեկ տարում գանձվել է 24.6  մլրդ. դրամ, իսկ բյուջեով հաշմանդամների թոշակների համար նախատեսված է 2.5 մլրդ. դրամ: Կա՞  համեմատության եզր»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:  «Սրանք հռետորական հարցադրումներ են, որոնք իրական լուծումներ են ենթադրում»,-hավելեց նա: ՀՎԿ նախագահի ելույթից  հետո Մալաթիա-ՍԵբաստիա համայնքում բնակվող մի քանի տարեց կին մոտեցան նրան և վճռականորեն հայտարարեցին` «Եթե չընտրվեք , կգյուլլենք»:.