2007-Ի ԲՅՈՒՋԵՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ Է
Աջակցիր «Ա1+»-ին2007թ. բյուջեն եթե չլիներ նախընտրական, տարօրինակ կլիներ.այս կարծիքը «Հայելի» ակումբում հայտնեց Քրիստոնեադեմոկրատական կուսակցության առաջնորդ Խոսրով Հարությունյանը. «Մեր բյուջեում Եվրամիության հարեւանության ծրագրի իրականացման համար երաշխիքներ չեմ տեսնում, քանի որ բյուջեի միջոցները հիմնականում բաշխված են կարճաժամկետ ծրագրերի իրականացման համար:
Իսկ դա մի նպատակ ունի, որ քաղաքական ուժերը հասնեն իշխանության»,- Բայց սա չի նշանակում, թե պարոն Հարությունյանը դժգոհում է «Անդրանիկ Մարգարյանի բյուջեից»: Նա վստահ է, որ 2007թ բյուջեն սոցիալական լուրջ խնդիրներ կկարգավորի:
«Հայելի» ակումբի հաջորդ բանախոսը ՄԱԿ անդամ Գրիգոր Ղոնջեյանն էր, որը բյուջեի քվերակության ընթացքում ձեռնպահ է եղել: Նա իր այդ դիրքորոշումը պարզաբանեց այս կերպ. «Դա չի նշանակում կարծիք չունենալ. քանի որ անկոտրում ցանկություն չառաջացավ կողմ քվեարկելուն, միեւնույն ժամանակ դեմ քվեարկելու հիմքեր չկային»:
Պարոն Ղոնջեյանը նույնպես չի ժխտում բյուջեի դրական ազդեցությունը. «Թոշակների, աշխատավարձերի ուշացումների մասին մոռացել ենք: Սակայն 2003 թ մեր ելույթներում ասել ենք, որ սոցիալական ընդլայնմանն ուղղված քաղաքականությունը ուշ թե շուտ մտահոգությունների տեղիք կտա: Մենք խոսում ենք ինֆլյացիայի մասին, որը չի կարող միայն Կենտրոնական բանկի վերահսկողության տակ լինել»:
ՄԱԿ-ը առաջարկում էր,ո ր ինֆլյացիան պետք է նաեւ կառավարությունը վերահսկի, սակայն կառավարությունը մերժել է, որի պատճառը ըստ Գրիգոր Ղոնջեյանի .«Չի ընդունում, քանի որ նախընտրում են ընթանալ ավանդական եւ կայուն զարգացման ուղիով, պարոն Մարգարյանը զերծ է մնում նորամուծություններից, քանի որ դրանք ռիսկայնություն են պարունակում»:
Ի դեպ, Գրիգոր Ղոնջեյանը վստահ է, որ այսօր ինֆլյացիա չէր լինի, եթե Կենտրոնական բանկը հաստատուն պահեր դոլարի նկատմամբ դրամի փոխարաժեքը: «Առանձին նեգատիվ երեւույթներ կան` արդյունաբերության աճի անկում, գյուղատնտեսության աճի անկման տենդենց, որոնք պետք էր բյուջեով լուծել»,- բյուջեի թերությունների թվարկումը շարունակեց պարոն Ղոնջեյանը: