5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿ ՎԶԵԲ-ԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի միկրո եւ փոքր ձեռնարկությունները կօգտվեն 5 միլիոն ԱՄՆ դոլար վարկից, որը Վերականգնման եւ Զարգացման Եվրոպական Բանկը տրամադրում է Ինեկոբանկ ՓԲԸ-ին:
ՎԶԵԲ-ը նաեւ մեծացնելու է Առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում Ինեկոբանկի սահմանաչափը մինչեւ 1 միլիոն ԱՄՆ դոլար:
ՎԶԵԲ-ի վարկը կօգտագործվի տեղական միկրո եւ փոքր ձեռնարկություններին այդ միջոցների հաշվին վարկավորման համար, այսպիսով աջակցելով տնտեսության այս հատվածի աճի կարեւոր խոչընդոտի հաղթահարմանը:
Ինեկոբանկը եւ ՎԶԵԲ-ը հանդիսանում են գործընկերներ 2005թ. ի վեր, երբ հայաստանյան բանկը ստացավ 1 միլիոն ԱՄՆ դոլարի առաջին վարկը, որի նպատակն էր միկրո եւ փոքր ձեռնարկությունների սպասարկման իր կարողության ընդլայնումը: Նույն տարում Ինեկոբանկը նաեւ միացավ ՎԶԵԲ-ի Առեւտրի ֆինանսավորման ծրագրին, որն աջակցում է Բանկի գործունեության երկրների միջեւ եւ նրանցում առեւտուրը: