Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմունիստներն իշխանության կգան քաղաքակիրթ տարբերակով (տեսանյութ)

Քաղաքականություն
com

Մենք պարտավոր ենք վերադառնալ իշխանության, քանի որ  այդ 70  տարիները գրված են ոսկեգույն տառերով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:  Նրա խոսքերով՝   իշխանության գալու երկու տարբերակ կա՝ հեղափոխության  եւ քաղաքակիրթ  ճանապարհով: Մենք քաղաքակիրթ տարբերակով՝ընտրությունների միջոցով ենք ցանկանում մտնել  ԱԺ:  Նախընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Տաճատ Սարգսյանի խոսքերով՝ նախորդ ընտրություններին ԱԺ- ում չեն հայտնվել, քանի որ կեղծվել են ձայները. «Եթե ԱԺ-ում չկա կոմունիստական գաղափարախոսություն եւ չկա սոցիալական  խնդրիրների լուծում, ապա ԱԺ-ն երկու ոտքով կաղում է»:   Նա անկեղծացավ՝ հաճախ  հարց են տալիս, եթե  փոքրաթիվ թվով անձինք հայտնվեցին, ինչպես են խնդիրներ լուծելու: Կլինեն ընկերներ, որոնք մեր ներկայացրած նախագծերին դրական կարձագանքեն եւ կքվեարկեն այդ նախագծի օգտին»: 114 ամյա կուսակցության ղեկավարը այսօր դժգոհեց, որ կուսակցությունը ծանր սոցիալական վիճակում է հայտնվել:  Գրասենյակների  տարածքների համար մեծ գումարներ են պահանջում:  Սակայն դա չի խանգարել, որ 20,000 անդամ ունեցող կուսակցությունը վճարի նախընտրական գրավը: « Ռուսաստանը  մեզ չի  ֆինանսավորում, այնտեղից նույնիսկ տասը կոպեկ չի մտել Հայաստան»,- այսօր հայտարարեց Տաճատ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ կոմունիստների հաղթանակը կլինի ժողովրդի հաղթանակը եւ գործունեությունը կբխի ժողովրդի շահերից:  ՀԿԿ քարտուղարը հույս հայտնեց, որ  ապրիլի 3-ին իրեն  կհրավիրեն ասուլիսի՝ խորհրդարանում հայտնվելու կապակցությամբ։