A
A
«Երեխաները կտրված են արվեստից եւ մշակույթից». տիկնիկները՝ այգում
Մարտի 21-ին նշվում է տիկնիկային գործիչների միջազգային օրը: Այս առիթով «Միմոս» խամաճիկների թատրոնը Երեւանի Խաչքարերի պուրակում ներկայացումներ էր կազմակերպել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նունե Ջրբաշյանի դիտարկմամբ՝ սա լավ առիթ է հանրության ուշադրությունը դեպի տիկնիկային գործիչների խնդիրները հրավիրելու համար: «Արդեն մի քանի տարի է՝ չի թույլատրվում ներկայացումներ ունենալ դպրոցներում եւ մանկապարտեզներում: Փաստորեն երեխաները կտրված են արվեստից եւ մշակույթից,իսկ մենք էլ զրկված ենք հանդիսատեսից: Այս միջոցառումը նաեւ այդ բացը լրացնելու փորձ է»,-ասաց Ն. Ջրբաշյանը: