Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ավտոճանապարհների թույլ ձյուն է տեղում

Հասարակություն
unnamed-32

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Բքի պատճառով փակ է  Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Բքի  պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Գորիս – Սիսիան  ճանապարհահատվածում  տեղ- տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն