A
A
«Նուբարաշեն»-ում հայտնաբերվել է մարտկոց, լիցքավորիչ, դեղահաբ
Մարտի 21-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Կ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Մ. Ս.- ի գրպանում զննությամբ չոր անձեռոցիկի տուփի միջից հայտնաբերել են «ME 40» գրառմամբ, 0,8 գրամ ընդհանուր քաշով դեղահաբի կտոր, իսկ պայուսակի աստառի տակից` բջջային հեռախոսի 2 մարտկոց և 1 լիցքավորիչ: Առգրավված դեղահաբն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին