Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն նույն օրը եւ նույն ժամին երկու տեղ հավաք կանցկացնի

Քաղաքականություն
f55c57190a658e_55c57190a6973.thumb_

Մարտի 26-ից սկսած քաղաքական ուժերը Ազատության եւ Հանրապետության հրապարակներում, ինչպես նաեւ Մատենադարանին հարող տարածքում մտադիր են հավաքներ անցկացնել: «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը մարտի 25-ից  մինչեւ 30-ը նախօրոք ամրագրել է Ազատության հրապարակը:  Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումը՝  այդ օրերին հավաք եւ հավաքի ընթացքում Ազատության հրապարակ–Սայաթ–Նովա պողոտա–Աբովյան փողոց–Հանրապետության հրապարակ–Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա–Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի մեկ այլ  որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի իրազեկումը՝  մարտի 30-ին ժ.19.00-22.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ  մարտի 30-ին ժ.17.00-20.00 Մատենադարանին հարող տարածքում է  հավաքի անցկացնելու, իսկ «Հայկական վերածնունդ»-ը՝ մարտի 29-ին:  Մարտի 29-ին Ազատության հրապարակում հավաք եւ հավաքի ընթացքում՝ ժ.18.00-ին Ազատության հրապարակ–Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց–Հանրապետության հրապարակ–Նալբանդյան փողոց–Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով երթ կանցկացնի  «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքը:   Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էլ մարտի 31-ին, թե Ազատության եւ թե Հանրապետության հրապարակներում՝ միեւնույն ժամին՝  15.00-22.00-ը հավաք կանցկացնի: Իրազեկումը ներկայացվել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի կողմից: