Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերաքննիչ դատարանում մեզ ծիծաղով են ընդունում» (տեսանյութ)

Հասարակություն
gevorg-Saf

Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձից հետո 2 տարվա ազատազրկման դատապարտված   Գեւորգ Սաֆարյանը չի ստացել  իր պաշտպանի Վերաքննիչ դատարան ներկայացրած, իսկ պաշտպանը՝ Գեւորգ Սաֆարյանի բողոքը:  Գեւորգ Սաֆարյանը դատարանին խնդրեց իրեն տրամադրել  պաշտպանի ներկայացրած բողոքի կրկնօրինակները:   «Հարգելի դատարան, ես էլ չունեմ իմ պաշտպանյալի բողոքը, որովհետեւ նա  բանտից է գրել եւ ուղարկել»,- դատարանում հայտարարեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը:  Պաշտպանը իր հիմնավորումը ներկայացնելիս նկատեց, թե ինչպես  է դատավոր Մհեր Արղամանյանը ժպտում ։ Սա դարձավ  ինքնաբացարկի միջնորդություն անելու   առիթ։ «Իմ ասածները դատավորը ծիծաղով է ընդունում 37 էջանոց հիմնավորումներ եմ ներկայացրել, մոտ 80 հիմնավորումներ եւ եթե այդ ամեն մի հիմնավորման ժամանակ  դատավոր  Արղամանյանն այդպես պետք է արձագանքի:  Մենք եկել էինք վերաքննիչ դատարան արդարություն հայցելու համար, պարզվում է Վերաքննիչ դատարանում մեզ ծիծաղով են ընդունում»,- ասաց պաշտպանը:  Գեւորգ Սաֆարյանը եւս միացավ պաշտպանի միջնորդությանը եւ նշեց, քանի որ ես նախապես գիտեմ, թե դատավճիռը ինչ պետք է լինի, այդքան էական տարբերություն էլ չկա, թե դատարանների վերաբերմունքն ինչպիսին է»: Դատավոր Մհեր Արղամանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց միջնորդությունը:  Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել նաեւ գործով տուժողը՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանը «Ինձ թվում է տուժողը , մեղադրողը, իսկ առաջին ատյանի դեպքում նաեւ դատարանը  մի կողմ են:  Այս դեպքում դատարանը ոչ թե անկախ ազատ դատաքննություն է իրականացնում, այլ սպասարկում է մեղադրող եւ տուժող կողմի շահերը»,- ավելացրեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը Գործով դատական նիստը կշարունակվի ապրիլի 26-ին: