A
A
Ամենափրկիչ եկեղեցու նկարները պատռել են (տեսանյութ)
Առավոտյան Տիգրան Հակոբյանը տեսել է, որ Ամենափրկիչ եկեղեցու երեք նկար պատռված է: Դրանց վրա հեղինակն աշխատել է շուրջ 8 ամիս: Կատարվածը դիտավորություն է որակում: Նշենք, որ 88-ին խոնարհված «Ամենափրկիչ» եկեղեցին վերականգնվում է Վարդան Ղուկասյանի ու նրա ընտանիքի ջանքերով: Գմբեթների խաչերի օծման ու տեղադրման արարողությունն իրականացվել էր 2014 թվականին: 2015 թվականին տեղադրվել էր եկեղեցու փոքր զանգը: Այժմ ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվում: «Ամենափրկիչը» Գյումրու խորհրդանիշներից մեկն է համարվում: Ավելի քան 36 մետր բարձրություն ունեցող եկեղեցին կառուցվել է 1860-ականներին: «Ցայգ» ՀԸ տեսանյութը