A
A
Վոլոդյա Ավետիսյանը կոչ է արել չընտրել ՀՀԿ-ին (տեսանյութ)
Պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի գործով այսօրվա դատական նիստը դեռ չսկսված հետաձգվել է։ Վոլոդյա Ավետիսյանը և իր պաշտպանը դատարանում բողոքարկում էին վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի որոշումը։ Հանձնաժողովն արդեն 6-րդ անգամ մերժել է նրա դիմումը։ Այսօր, մինչ դատավորի ներս մտնելը, նա դիմել է դահլիճում ներկա գտնվողներին և կոչ արել առաջիկա ընտրություններում իրենց ձայնը չտալ իշխող հանրապետական կուսակցությանը։ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօրվա նիստը հետաձգել է մինչև ապրիլի 12-ը, քանի որ վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի անդամը ներկա չի եղել նիստին։