Վստահված անձը և դիտորդը կռիվ են հրահրում. Հետք
«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» դիտորդ մարմնի ներկայացուցիչ Ալբերտ Համբարձումյանն անընդհատ դժգոհում է հանձնաժողովի անդամների աշխատանքից, կռիվ է հրահրումՙ «Համահայկական երիտասարդական ասոցիացիայ» դիտորդական կազմակերպության անդամ Խաչատուր Թովմասյանի հետ, որը քվեարկության ամբողջ ընթացքում կոչ է անում ընտրողներին չվախենալ, կատարել ցանկալի ընտրություն և չմոռանալ՝ ինչ օր է այսօր: Երբ խնդրեցինք ներկայանալ, առանց իր վկայականին նայելու ասաց՝ «Բարգավաճ եմ»: Ընտրատեղամասում կան անձինք, որոնք քվեարկել են, բայց շարունակում են գտնվել տեղամասում: Նկարում պատկերված ձեռնափայտով երիտասարդն արդեն մի քանի ժամ շարունակ գտնվում է ընտրատեղամասում: Նա փորձեց գրանցվել, որպես ընտրողին օգնող անձ, բայց պարզվեց, որ ընտրողը չի ցանկանում, որ իրեն օգնեն: Կնոջը չօգնելու փաստը առաջացրեց դիտորդ Ալբերտ Համբարձումյանի զայրույթը: Առավել մանրամասն՝ այստեղ