Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրենսգիրքը թելադրում է՝ ով փող ունի նա է առաջին պլանում. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-stepan-Grigoryan

ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքում օգտագործել է մարդկանց անտեղյակությունը:  Կարծում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը. «Բրիտանական ձեւով  են անում, մի հատ վատ կերպար են դնում, ասում են նայի ինչ վատն ա, իրան մի ընտրի ու մի հատ էլ ընդունելի մարդու են դնում, բա թե իրան ընտրեք ու չեն նշում տեսահոլովակներում, բուկլետներում, որ ՀՀԿ-ից է»: Քաղաքագետ  Ստեփան Գրիգորյանն էլ կարծում է, որ ընտրական օրենսգիրքն է թելադրել այս բարքերը. «Ընտրական օրենսգիրքը թելադրում է՝ ով փող ունի նա է առաջին պլանում: Գաղափարական մասը մղվել է երկրորդ պլան: Ինչ որ չափով  քարոզում էին այս մեկ ամսում, բայց ցավոք, օրինակ՝ արտաքին քաղաքականության հարցերը առաջնահերթ չէին, միայն սոցիալական խնդիրներն էին»: