Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու «գծի հետեւ» թաղամասում իրավիճակը պայթյունավտանգ էր. «Գյումրու առաջընթաց» (տեսանյութ)

Քաղաքականություն
gy

Գյումրու գծի հետեւ կոչվող թաղամասում իրավիճակը կրկին պայթյունավտանգ է. տեսանյութ Գյումրու «Գծի հետեւ» կոչվող թաղամասում իրավիճակը կրկին լարվել է: 32/32 ընտրատեղամասում անհայտ քաղաքացիները նպատակադրված սրել են իրավիճակը՝ հրահրել վիճաբանությունը: Ինչպես «Գյումրու առաջընթաց» հասարակական կազմակերպության դիտորդներն են տեղեկացնում, սկանդալի պատճառն եղել են լցոնումները ՀՀԿ-ական թեկնածուի օգտին: ՀԿ-ին չի հաջողվել պարզել, թե մասնավորապես որ թեկնածուի քվեների ավելացման համար է այդ սկանդալը հրահրվել: Հիշեցնենք, որ կեսօրին «Գծի հետեւ» կոչվող թաղամասում ընտրողներին կարգադրություններ էր տվել Գյումրու «Բալասանյան» խմբակցության անդամ Էդգար Մկրտչյանը: Մանրամասները՝ «Գյումրու առաջընթաց» ՀԿ տեսանյութում