Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

9/41 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 1015 քաղաքացի. ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
9-41

21.05 Ըստ ստորագրված ցուցակների՝ 9/41 ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցել է 1015 քաղաքացի: Լրացուցիչ ցուցակով տասներկու հոգի է քվեարկել։ Տեխնիկական սարքավորումներով ևս ընտրողների այս թիվն է գրանցվել։ Տվյալները հրապարակեց ընտրական հանձնաժողովի նախագահը։ 9/41 ընտրական տեղամասում քվեարկելու իրավունք է ունեցել 1920 քաղաքացի, հավելյալ՝ 10 հոգի (հանձնաժողովի անդամները)։ 20.10. 9/41 ընտրական տեղամասում քվեարկությունն ավարտված է։ Հանձնաժողովի նախագահը ոստիկանության ներկայացուցիչներին հրահանգեց 20:00-ն լրանալուց հետո այլևս որևէ մեկին թույլ չտալ ներս մտնել։ Կնքվեց նաև քվեարկության արկղը։ Մատնահետքերը ստուգող սարքերի անջատելուց առաջ ժապավենների վրա տպվեցին ընտրողների համարները՝ ամփոփ տեղեկանքներ։ Դրանք բաժանվեցին հանձնաժողովի անդամների, վստահված անձանց միջև։ Այժմ հանձնաժողովի անդամները սեղաններն են պատրաստում՝ քվեաթերթիկների հաշվարկ սկսելու համար։