A
A
Սանկտ Պետերբուրգի պայթյունը որակվել է ահաբեկչություն. ուղիղ (տեսանյութ)
19.20 ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն կատարվածը որակել է ահաբեկչություն՝ արձանագրելով, որ արդյունքում զոհվել է 9 և վիրավորվել 20 մարդ։ 16.15. Պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոյի նախ՝ տեխնոլոգիական ինստիտուտի կայարանում, ապա՝ «Սեննայա պլոշչադ»-ում։ Ըստ Բիբիսի-ի նախնական տվյալների՝ կան զոհեր։ Խոսվում է 10 զոհի ու 50 վիրավորի մասին։ Լրատվամիջոցները շեշտում են, որ առավոտյան Սանկտ Պետերբուրգ էր ժամանել ՌԴ նախագահ Պուտինը, որ մասնակցում էր մեդիաֆորումի։