Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ-ի համար եւ հաղթանակ է, եւ ոչ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Քաղաքականություն
alen

«Ելք» դաշինքը ընդունում է ընտրությունների նախնական արդյունքներն ու իրեն բաժին հասած մանդատները:  Նախնական արդյունքներով՝ 9 մանդատը  դաշինքի համար եւ հաղթանակ է եւ՝ ոչ: ԵԼՔ-ով պատգամավորության թեկնածու առաջադրված Ալեն Սիմոնյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասում է. «Հաղթանակն այն է, երբ դու կարողանում ես երկրում իշխանություն փոխել, այդ առումով ես դա հաղթանակ չեմ համարում, բայց միեւնույն ժամանակ մի ուժի համար, որը ընդամենը մեկ տարի առաջ է ստեղծվել, մենք թողեցինք մեր հետեւում ՀՅԴ –ին, ՀՎԿ-ին, Կոնգրեսին, եւ այդ առումով դա հաղթանակ է։ Մենք ունենք 9 մանդատ ունեցող  ընդդիմադիր ուժ, դա մեր հաղթանակն է»։  «Ելք»-ի ներկայացուցիչը պնդում է, որ իրենք տեր են կանգնել իրենց  տված  քվեներին, այսինքն՝ 121 652  ձայնին. «Եվ այդ 121 հազար մարդը հիմքն են, որի վրա մենք կառուցելու ենք  մեր հետագա  գործունեությունը ու կրկնապատկելու ենք այդ թիվը: Համարում ենք, որ դա քաղաքականորեն գիտակից միջին դաս ներկայացնող լավ ու հավատարիմ ընտրողն է»։ Չնայած  անցողիկ շեմը հաղթահարելուն՝  «Ելք»-ը չի մոռանում արձանագրված ընտրախախտումները: Խնդիրը համակարգային է ու դրա լուծումը  հենց համակարգային փոփոխություններն են ;  «Ելք» դաշինքին մինչեւ ընտրությունները բազմաթիվ անգամ  մեղադրել են իշխանական պրոեկտ լինելու մեջ: Այս մեղադրանքին  նրանք լուրջ չեն վերաբերվում: