Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆիի ընտրազանգվածը դարձավ հանրապետակա՞ն. հարցում Երևանում (տեսանյութ)

Քաղաքականություն
glxavor-nkar

Ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակը զարմացրել ու նաև զայրացրել է երևանցիներին։ Քաղաքացիներից մեկն ասում է. «Այս ընտրությունը մի բան հաստատեց, որ ճիշտ են միայն Սասնա ծռերը։ Ո՞նց կարող է ատեն, չսիրեն այս կուսակցությանը,  բայց հանկարծ 50% ձայն հավաքի, պարզապես աբսուրդ է»։  Մեկ այլ քաղաքացի հետևյալ միտքն է արտահայտում. «Քանի տարի ա արդեն Հանրապետականն ա ղեկավարում մեր երկիրը, ոչ մի լավ բան չկա դեպի վատն ա գնում, ժողովուրդը փախչում են քաղաքից։ Գոնե ուրիշը լիներ ու հույսով մնայինք»։ Երևանցիներից մեկն էլ համեմատություն է անցկացնում. «2008 թվականից մինչև հիմա ոչ մի լավ տեղաշարժ չի եղել, ընդհակառակը՝ ժողովրդի կենսամակարդակն ավելի է վատացել, ընտրազանգվածը ո՞նց փոխվեց, էն ժամանակ Րաֆֆիին ընտրեցինք, էդ ընտրազանգվածը հիմա դարձավ հանրապետակա՞ն»։ Ինչպե՞ս կարող էր ծանր պայմաններում ապրող հայաստանցին խաբվել այդ երևույթին։ «Վստահությունս միանգամայն կորցրի մեր ժողովրդի նկատմամբ։ Չեմ սիրում էլ մեր ժողովրդին»։ ՀՀԿ-ի հաղթանակը չցանկացող այս քաղաքացին չի հավատում, որ համաքաղաքացիները կարող էին այդ ուժին ձայն տալ. «Իրականում ընտրությունները նկարած են, իրենք վաղուց էդ թվերն էլ գիտեին, իրենց հանցագործ կուսակցություններինն էլ հետը»։  Քաղաքացիներից մեկն ասում է.  «Եթե իմ թոշակը 30 000 դրամ ա, ես ո՞նց կարամ գոհ լինեմ էդ իշխանությունից, գոնե մի փոքր էս մեծահասակների նկատմամբ ուշադրություն պիտի ունենա՞ն, թե չէ»։ «Ծառուկյան» դաշինքի համակիրն արդեն պատկերացնում էր, թե ինչպես է շնորհավորելու գաղափարակիցներին։ ՀՀԿ-ի հաղթանակն իր համար մեկ բան է նշանակում. «Նորից պետք ա լինի շատ մեծ քանակության արտագաղթ Հայաստանից, որովհետև մարդիկ հուսահատ են։ Ինքս, որ թոշակառու եմ, մտածում եմ ոնց անեմ ստեղից թողնեմ գնամ»։ Հանրապետական կուսակցությանը շնորհավորողներ էլ կան։ Նորմալ է, երբ Հայաստանի ամենաճանաչված քաղաքական ուժը հայտնվում է իշխանության ղեկին։ «Գոհ եմ, որ տենց ա եղել։ Դե էնտեղ բավականին լավ մարդիկ կան, մեկը Կարեն Կարապետյանն ա, որին կարելի ա և հավատալ և վստահել»։ Բայց և ընդունում է՝ իշխանությունը շատ անելիքներ ունի. «Որ մարդիկ ապրելիս ոչ մի բանից չվախենան, ոչ պատերազմից վախենան, ոչ էլ դժվար ապրելուց»։