Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ձգտում է բարձրանալ, նա ստեղծում է աստիճան. Բարսեղ Թումանյան (տեսանյութ)

Մշակույթ
barsex

«Ինչպես շատ անգամ ընդունել եմ Էդուարդ Թոփչյանի հրավերը և առիթի դեպքում մասնակցել եմ մեր սիմֆոնիկի կազմակերպած համերգներին, այդպես էլ  միշտ պատրաստ եմ ընդունել Օրբելյանի հրավերը, որի հետ շատ մտերիմ եմ»,-ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, որն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով Երևանում է, երեկ իր երկրպագուներին անմոռանալի երեկո պարգևեց: Թատրոնի տնօրինությունը որոշում է կայացրել «Բարսեղ Թումանյան և ընկերներ» գալա-համերգը դարձնել ամենամյա: «Մեկ հոգին շատ բան կարող է փոխել: Երբ մի գործին մի քանի հոգի են խառնվում, իրար միայն խանգարում են: Օրբելյանը ճիշտ ժամանակին եկավ, քանի որ արդեն բանը բանից անցել էր: Թատրոնն ինչքան կարող է դիլետանտների, ոչ մասնագետների ձեռքին գտնվել»,- ասում է ՀՀ ժողովրդական երգիչը: Նա համոզված է, որ պետք է ոչ թե անընդհատ խոսել թատրոնի «ոսկե դարի» մասին, քանի որ սա էլ ի վերջո հարաբերական է, այլ փորձել ավելի մնայուն բեմադրություններ ստեղծել, և հնարավորություն տալ մեր երգիչներին  հյուրախաղերի մեկնել: «Օպերային արվեստը երիտասարդ ուժեր է պահանջում: Աշխարհում այսքան կայացած երգիչ երբևէ չենք ունեցել»: «Օպերային երգչի համար, ինչպես և մյուս բնագավառներում, կարևորը կատարելությանը ձգտելն է»,-ասում է Բարսեղ Թումանյանը: «Իսկ ով ձգտում է բարձրանալ, նա ստեղծում է աստիճան: Ֆենոմենը միշտ էլ իր խոսքն ասում է»: