Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թողարկվել է հայ-չինական դիվանագիտական հարաբերություններին նվիրված Հատուկ ծրար (տեսանյութ)

Քաղաքականություն
kitay

ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը ապրիլի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված Հատուկ ծրարի մարման հանդիսավոր արարողությունը: Մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։ Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է, թեմատիկ ծրար, որը մարվում է Հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 1000 հատ տպաքանակով: Ծրարի վրա պատկերված է Էջմիածնի Մայր տաճարը և Պեկինում գտնվող Երկնքի տաճարը, ձևավորված հայկական նախշազարդով և չինական վիշապով՝ խորհրդանշելով համապատասխանաբար՝ Հայաստանը և Չինաստանը: Հատուկ ծրարի վրա փակցված է 2014 թվականին թողարկված «Հայկական ազգային տարազներ. Երևան» թեմային նվիրված նամականիշը և 2016 թվականին թողարկված Չինաստանի հինավուրց քաղաքներին նվիրված նամականիշը: kitay1 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելությանը

  Հարգելի դեսպան Թիան, Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, Հարգելի նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ, Տիկնայք և պարոնայք, Շնորհավորում եմ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի կապակցությամբ: Այս նշանակալի իրադարձությունը նշվում է մի շարք հանդիսավոր միջոցառումներով, որոնք ինչպես այսօր, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպվելու են մեր երկու երկրներում` արտացոլելով հայ-չինական քառորդդարյա ամուր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը: Անշուշտ, մեր երկու ժողովուրդների միջև կապերը շատ ավելի հին են և անցած քառորդ դարը ընդամենը մի ակնթարթ է մեր փոխադարձ բազմաբնույթ առնչությունների հազարամյա պատմության մեջ: Հայ ժողովուրդը դեռևս հնուց ակնածանքով է վերաբերվել, ինչպես մեր պատմահայր Խորենացին է ավանդել` Չինաստանի խաղաղասեր ու կենսասեր ժողովրդին և քաղաքակրթությանը: Ահա այսպիսի կուռ հիմքերի վրա են խարսխված մեր միջպետական հարաբերությունները, որոնց մեկնարկը տրվեց 1992 թվականի ապրիլի 6-ին: Ինչպես ասում է չինական ասացվածքը` հազար կիլոմետրանոց ճանապարհը սկսվում է առաջին քայլից: Հետադարձ հայացք նետելով Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև կապերին կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ մենք հաստատակամորեն առաջ ենք ընթանում համագործակցության այս ճանապարհով` այն շարունակաբար հարստացնելով արժանահիշատակ բազում իրադարձություններով: Հաջողությամբ է ծավալվում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցություն է ձևավորվել միջազգային հարթակներում, ստեղծվել է լայն իրավապայմանագրային դաշտ, աճում է տնտեսական համագործակցությունը, զարգանում են միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային, գիտակրթական կապերը: Անշուշտ, այս բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած են Հայաստանի և Չինաստանի ղեկավարների պայմանավորվածություններն` ուղղված մեր բազմաբովանդակ ու բազմաշերտ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը, և նրանց կողմից նախանշված ուղղություններով գործադրվող շարունակական ջանքերն ու համատեղ արդյունավետ աշխատանքը: Այս առումով ես կցանկանայի հատկապես ընդգծել 2015թ. մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կայացած պետական այցը և Նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպումը: Տիկնայք և պարոնայք, Հայ-չինական բարեկամության հարատևությունն ապացույցների կարիք չունի: Այսօր, ամփոփելով անցած քառորդդարյա նշանակալի ճանապարհը, մենք նոր էջ ենք բացում միջպետական հարաբերությունների մատյանում, որտեղ, վստահ եմ, համատեղ ջանքերով գրանցելու ենք նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների դարավոր բարեկամության: Շնորհակալություն: