Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հույս ունեն, որ կողմերը կվերադառնան բանակցային սեղանի մոտ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zaxarova

ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ ղարաբաղյան հակամարտության թեմայով խոսելիս ասել է. « ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հույս ունեն, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կվերադառնան բանակցային սեղանի մոտ ու կվերսկսեն երկխոսությունը, որն ուղղված է կայուն կարգավորում ապահովելուն»։  Զախարովան հիշեցրել է, որ այսօր՝ ապրիլի 5-ին, ուղիղ մեկ տարի է լրանում այն օրից, երբ Մոսկվայում պայմանավորվածություն ձեռք բերվեց ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծում լայնածավալ մարտական գործողությունները դադարեցնելու մասին։ «Դա 1994-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրի ամենալուրջ խախտումն էր։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, միջազգային կազմակերպությունների կողմից ձեռնարկվել են ակտիվ ջանքեր, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ու խաղաղ գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը»,-ասել է Զախարովան։