Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Ս. Սիմոնյանի նկատմամբ ոստիկանության կատարած գործողությունները. ՀՔԱՎ
Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց «Հայ կանանց ճակատի» անդամ Ս. Սիմոնյանի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելու՝ ոստիկանության գործողությունները 2017 թ. ապրիլի 6-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Կ. Զարիկյանի, հրապարակվեց Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի վայրից ֆիզիկական ուժի գործադրմամբ ոստիկանության բաժին տեղափոխված, «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննության արդյունքում կայացված դատական ակտը: Դատարանը, բավարարելով ՀՀ Ոստիկանության հայցը, որոշեց Ս. Սիմոնյանին ենթարկել վարչական պատասխանատվության 30.000 ՀՀ դրամի չափով տուգանքի ձևով: Որոշմամբ արտահայտված դիրքորոշման համաձայն՝ դատարանը հրապարակայնորեն ոստիկանության ծառայողի վրա թքելու գործողությունը համարել է վիրավորանք է, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված է վարչական պատասխանատվություն: Դատարանը մասնակի բավարարեց նաև Ս. Սիմոնյանի և վերջինիս ներկայացուցչի հակընդդեմ հայցը: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ