Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծաղիկներ՝ կառքից

Հասարակություն
april-7

Մայրության և գեղեցկության տոնի առիթով ևս մեկ անակնկալ է մատուցվել մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին: Երևանի փողոցներով շրջող զարդարված ձիակառքից նրանց բաժանվել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները: Անակնկալի ակամա մասնակից դարձած կանայք և աղջիկները նշել են, որ մտահաղացումն իսկապես հետաքրքիր էր, մատուցման եղանակն էլ հիշեցնում է իրենց մանկության հեքիաթների աշխարհը: