A
A
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՄԱՐԿԵՏԻՆԳԱՅԻՆ» ԿԵՆՏՐՈՆԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱԿՈՒՈՒՄԸ
Աջակցիր «Ա1+»-ին«Տեղեկատվական - մարքեթինգային» նորաստեղծ կենտրոնի նպատակն է վերացնել Հայաստանի տեղեկատվական վակուումը, որպեսզի ընդլայնվի տեղական արտադրանքի սպառման շուկան:
Այդ նպատակով նորաստեղծ կենտրոնը համակարգչային ինտերնետ էջում այս տարվա սկզբից անվճար տեղեկատվություն է տեղադրում Հայաստանում գործող բոլոր պետական եւ մասնավոր ձեռնարկությունների մասին: Կենտրոնը համակարգչային ինտերնետ ցանցի միջոցով կապի մեջ է լինելու նաեւ հանրապետության բոլոր մարզերի հետ:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տեղեկատվությունը կտարածվի ԱՊՀ անդամ բոլոր երկրներում:
Կենտրոնում իրականացվելու են նաեւ մարքեթինգային հետազոտություններ եւ ձեռնարկատերերի համար հատուկ դասընթացներ: