Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլաձորի հանքի տարածքում ցրված ուրան կա. Էկոլուր

Հասարակություն
hanq

Ապրիլի 25-ին` ժամը 16:30-ին, ՀՀ վարչական դատարանում, տեղի կունենա դատական նիստ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի գործով: «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն բողոքարկում է Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվությանը տրված բացասական եզրակացությունը: Պատասխանող կողմերն են` ՀՀ բնապահպանության և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները: Այս բացասական եզրակացության մեջ հաշվի է առնված համայքների դեմ լինելը: Ապրիլի 13-ին` Երևանի Օրհուս կենտրոնում անցկացված քննարկման ժամանակ, Գլաձոր և Վերնաշեն համայքների ներկայացուցիչները մտավախություն հայտնեցին, որ չնայած բացասական եզրակացությանը, «Վայկ Մետալ» ՍՊԸ-ն քայլեր կձեռնարկի հանքի շահագործման համար: Ինչպես ներկայացրեց Վերնաշենի համայնքապետ Միքայել Բաղդասարյանը, հանքի շահագործումը կթունավորի համայնքի խմելու և ոռոգման ջուրը, կաղտոտի արոտավայրերը, կվնասի գյուղարտադրությանը: «Այդ սարի աջ և ձախ մասից հոսում են ջրեր, որոնք անցնում են Արյունաշեն, Հերհեր, Մալիշկա գյուղերի միջով, լցվում Հերհերի ջրամբար: Այստեղից ոռոգվում է 14 գյուղ: Էնտեղից էլ թափվում է Արփա գետ: Մյուս թևի ջուրն անցնում է Վերնաշենով, Գլաձորով և Մալիշկայով, թափվում է Եղեգիս գետը: Այնտեղ մենք ունենք քաղցրահամ ջրեր, խմելու ջրեր: Բոլորդ տեղյակ եք Վերնաշեն գինուց: Այդ ջուրը ոռոգում է 98 տնտեսության 70 հա Վերնաշեն գինու հումք հանդիսացող խաղողի այգիներ: 1000 հա ալպյան գոտի է փչացնելու, որի 1 քմ վրա 120 տեսակի ծաղիկ է աճում: Մեր տնտեսությունը մենակ այդ տարածքից 14 տոննա մեղր է ստացել: Այդ տարածքը բեզոարյան այծի ծննդաբերության ժամանակ նպաստավոր վայր է»,- ասաց Վերնաշենի համայնքապետը: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ասաց, որ Գլաձորի հանքի տարածքում ցրված ուրան կա: Սակայն նախագծերում չի նշվում ռադիոակտիվ տարրերի մասին, որ մարդիկ չվախենան: «Սնդիկը և ռադիոակտիվ տարրը, թորիումը ուրանը և այլն, նախագծերում չկա: Անգամ էքսպերտները, որոնք հետո պիտի որոշում կայացնեն, նրանցից է ծածուկ պահվում դա»,- նշեց Հակոբ Սանասարյանը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում