Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ ոք չի կարող ասել՝ Քրիստոսը ինչպես է լվացել իր աշակերտների ոտքերը. քահանա (տեսանյութ)

Հասարակություն
votnlva-1

Կարևոր չէ՝ Ոտնլվայի արարողությունը սպունգո՞վ, թե՞ ձեռքերով է իրականացվում, պարզաբանում է Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու էր երեկ Ամենայն հայոց կաթողիկոսը սպունգով իրականացրել Ոտնլվայի արարողությունը: «Արարողության մաս է կազմում, որ սպունգով են լվանում, վերջին հատվածում յուղով օծվում է ոտքը բամբակով եւ այս պարագայում այդքան էլ կարեւոր չէ՝ ինչով է լվացվում: Կարեւորը երևույթն է, եւ այդ երևույթով արտահայտվում է Քրիստոսի աշակերտների ոտքերը լվանալու իրողությունը: Եվ ոչ ոք չի կարող ասել Քրիստոսը ժամանակին ինչպես է լվացել իր աշակերտների ոտքերը, եւ քննարկման առարկա դա չի եղել,- ասում է Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:  Այն ընտանիքներում, որտեղ նոր մահացած կա, Սուրբ Հարության տոնին գերեզմանատուն այցելու իրավունք չունեն: Հաջորդ օրը կարող են միայն այցելել գերեզմանատուն ՝ հետեւյալ համոզումով. «Մենք հավատում ենք, որ մահացածների հարություն  կա»:  Ճաշացանկի հետ կապված էլ չհասկացվածություն կա եւ շատերը հարցնում են՝ ձուն կարելի՞ է ներկել, թե՝ ոչ. «Ճիշտ է, որ ձուն կարմիր գույն պետք է ներկվի եւ խորհրդանշում է ամբողջ աշխարհը: Խորհրդանշում է, որ Քրիստոսի արյունով ներկվեց ամբողջ աշխարհը, որ հնարավորություն տվեց մահացածներին հարության արժանանալ»,- ասում է Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Ապա նա եզրափակում է. «Մենք բոլորս էլ անկախ մեր սոցիալական դիրքից եւ այլ հանգամանքներից, մի բանի մեջ հավասար ենք՝ բոլորս էլ հարաբերվում ենք մահվան իրողության հետ Մահացել են մեզ հարազատ մարդիկ, մահացել են եւ պետք է մահանան»: Լուսանկարներում՝ տարբեր տարիների ոտնլվայի արարողություններ. Կաթողիկոսն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը լվանում են սպունգով votnlva votnlva2 votnlva-472x265 votrnl votn