Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրակի. Հայաստանում խմելու ջրի որակը չի վերահսկվում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
jur-kiraki-1

Աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ խմելու ջուր օգտագործելու հնարավորություն չունի: Երկրի բնակչության 1 միլիարդն ընդհանրապես չի կարող օգտվել անվտանգ եւ մաքուր ջրից: Ջրի աղտոտման հետևանքով առաջացող հիվանդություններից տարեկան մահանում է մոտ 2 մլն մարդ` հիմնականում երեխաներ:  Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որը ոչ միայն որակյալ ջուր ունի, այլև կարող է դառնալ ջրի խոշորագույն արտահանողներից մեկը։ Սակայն պարզվում է՝ մենք մեր ջուրը խիստ անխնա ենք օգտագործում, բացի այդ, մեր երկրում ջրի որակը  չի վերահսկվում։ Թողարկման հյուրերն են «Էկոլուր» տեղեկատվական-հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի խորհրդական Վիկտոր Մարտիրոսյանը։ Տեսանյութեր՝ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերից։