ԳՈՐԾԱԴՈՒԼ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Գյումրիի թիվ 15 դպրոցում գործադուլ է հայտարարվել: Դասապրոցեսը շարունակելու պատրաստակամություն է հայտնել ընդամենը 5 ուսուցիչ: Դպրոցի տնօրեն Համազասպ Խաչատրյանի մեկնաբանմամբ, ուսուցիչները պահանջում են իրենց հասանելիք աշխատավարձը, որն այս տարի ընդհանրապես չեն ստացել: Դեկտեմբերի 12-ին մանկավարժներին տնօրենը խնդրել է սպասել մի փոքր, քանի որ դպրոցում որոշակի պարտքեր կան կուտակված: Ուսուցիչների այսօրվա գործողությունը պարոն Խաչատրյանն համարում է շտապողականություն: Ուսուցիչները, սակայն, պնդում են, որ իրենք մի բան էլ ուշացել են: Ըստ ֆիզիկայի ուսուցչուհի Թամարա Առաքելյանի, իրեն 2005 թ-ի համար 60 հազար դրամ աշխատավարձ են պարտք: Եթե դրան գումարվի ներկայիս պարտքը, ապա այն կանցնի 320 հազարը:
Պարտքի իրական չափի մասին տնօրենն այս պահին չի շտապում խոսել:
Խնդիրն ուսուցիչները փորձել են լուծել Շիրակի մարզպետարանի միջոցով: Նրանց պնդմամբ, եթե լուծում չլինի, կդիմեն ավելի բարձր ատյանների օգնությանը:
Արմենուհի Մինասյան
«Ցայգ»