Բացել լրահոսը Փակել լրահոսը
երեխա հիվանդանոց
A A
Հասարակություն

Մեկ տարեկան երկու ամսական փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել․ «Արաբկիր» ԲԿ

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ մեկ տարեկան երկու ամսական փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ ընդունվել էր «Արաբկիր» բժշկական համալիր։ Բժիշկներին այդ պահին հաջողվել էր վերականգնել երեխայի կենսական ֆունկցիաները։ Վերջին օրերին նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում`ծանր վիճակում, և բժիշկները շարունակում էին պայքարել նրա կյանքի համար։ Ցավոք, մարտի 21-ին արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը», հայտնում են Արաբկիր բժշկական համալիրից։