Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միասնականության լավագույն սկիզբն  արվեստն է. Արմեն Ամիրյան (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-46

Ապրիլի 24-ին Ալեքսանդր Սպենդիարյանի  անվան Օպերայի եւ Բալետի ազգային ակադեմիական թատրոնում  տեղի կունենա Համակայկական նվագախմբի առաջին համերգը: Հայազգի 90 պրոֆեսիոնալ երաժիշտներ, աշխարհի շուրջ 20 երկրների 45 քաղաքներից համախմբվել են մեկ նպատակի շուրջ՝ ոգեշնչել Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Համերգին կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որպեսզի աշխարհին ցույց տրվի, որ հայերն ունեն հզոր գիտաստեղծագործական ներուժ: «Մեր նվագախմբի կազմում կան աշխարհահռչակ երաժիշտներ, որոնք ունեն բացառիկ համբավ , անուն, տաղանդ ու շնորհ, մարդիկ, որոնցից յուրաքանչյուն իր երկրում կարողանում է ստեղծել արվեստի բացառիկ կոթողներ ու նմուշներ»,- ասում է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Հատուկ նախագծի համար կոմպոզիտոր Տիգրան մանսուրյանը գրել է նոր ստեղծագործություն՝ «Պոեմ հաղթանակի» վերնագրով: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ ծրագիրը միայն մեկ համերգով չի սահմանափակվի եւ հայ երաժիշտների համախմբման արդյունքում ստեղծված նվագախումբը հանդես կգա  հայկական բոլոր գաղթօջախներում: «Մենք այս տարի ու նաեւ եկող տարիների ընթացքում, պետք կազմակերպենք արվեստի այլ հարթակների համահայկական հավաքներ՝ նկարիչների, քանդակագործների եւ այն: Կարծում ենք միասնականության լավագույն սկիզբը հենց արվեստն է»,- ասում է նախարարը: