«ԱՅԼ ԽՆԴԻՐ Է ԳԱԶԱՏԱՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ»
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Վրաստանի կառավարության կայացրած այն որոշումը, թե իրենք հրաժարվում են ռուսական գազից եւ նախապատվություն են տալիս ադրբեջանականին, ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանի կարծիքով, որեւէ կերպ չի կարող խոչընդոտել, որպեսզի ռուսական գազը հասնի Հայաստան.
«Դա Վրաստանի կառավարության խնդիրն ու իրավունքն է, թե որտեղից գազ ներմուծի: Ինչ վերաբերում է տարանցիկ գազատարին, Վրաստանի կառավարությունը պարտավոր է հետեւել իր կողմից ստորագրված ինչպես գազի, այնպես էլ բեռնափոխադրմանը վերաբերող միջազգային պայմանագրերին: Կա նաեւ Ծովային կոնվենցիա, որի դրույթներից մեկն ասում է, որ այն երկրները, որոնք չունեն ուղղակի ելք դեպի ծով, ապա հարեւան երկրները պարտավոր են տրամադրել այդ հնարավորությունը»:
Պարոն Արսենյանի կարծիքով բոլորովին այլ խնդիր է, թե որքանով են բավարար Ռուսաստանից Վրաստանով Հայաստան հասնող գազատարի անվտանգության ապահովման համար իրականացվող միջոցառումները: «Այս հարցում Հայաստանի պատկան մարմինները իրավասու չեն Վրաստանի տարածqում գործառույթներ իրականացնել»,- ասաց Գուրգեն Արսենյանը: