«Կրճատել դուբլյաժ անող կառույցներն ու շքեղությունները»
Պետական գերատեսչությունները պետք է կրճատեն շքեղ ծախսերն ու ավտոմեքենաների քանակը: Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա հիշեցրեց կառավարության անդամներին, որ մայիսի 5-ին ժամկետ է տրված կառավարության ծրագիրը վերանայելու. «Ուշադիր եղեք, ինչքան հասկացել եմ, ինձ տեղեկացրել է կառավարության աշխատակազմը, որ վեց ամսվա հաշվետվությունները կատարված են: Աշխատակազմ ծրագիրը ներկայացնելու ժամանակ հատուկ ուշադրություն եք դարձնում ձեր կառավարման կառույցներին: Մենք բազմաթիվ տեղեր ունենք դուբլյաժ անող կառույցներ, էդ ամեն ինչը պետք է վերացնել՝ ծախսեր, ավտոմեքենաների քանակ, շքեղ դրսևորումներ: Շքեղ բառը գուցե ճիշտ չեմ օգտագործում, բայց կառավարության ծրագիր տալու ժամանակ իջնում ենք մինչև էդ մակարդակ՝ ինչ կառավարման համակարգ ենք անում, ինչ ծախսերով, և այլն, լա՞վ»: